Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին հայտնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից: