Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար

Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած 6 կետանոց առաջարկներին ի պատասխան Ադրբեջանից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել: Այս մասին երեկ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, մամուլում տարբեր շահարկումներ, արտացոլումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ նա ասաց, որ բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Իսկ, թե որքանով դա կհաջողի, կերևա բանակցությունների ընթացքից:  Հնարավոր բանակցությունների կայացման օրվա վերաբերյալ որոշում ևս հայտնի չէ փոխնախարարին:

«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկին, որից հետո նոր մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվում է՝ նա ասաց. «Հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին է: Այդ առաջարկին մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք, թե ինչպես կլինի»:

Մարտ ամսին Ադրբեջանը փոխանցել էր 5 կետանոց իր առաջարկները, որին ի պատասխան օրեր անց Հայաստանը փոխանցել էր առաջարկները:

Թեմայի այլ նորություններ