Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի պաշտպանությանը մշտապես հետամուտ լինելու համար. Մհեր Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի պաշտպանությանը մշտապես հետամուտ լինելու համար. Մհեր Գրիգորյան

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի պաշտպանությանը մշտապես հետամուտ լինելու համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,

Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ֆրանսիայի Ազգային Տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը բացեց մարդու իրավունքների և ժողովրդավարական հենքով ապագայի նոր ուղի. դրանից ի վեր Ֆրանսիական մեծ հեղափոխության համամարդկային բարձր արժեքները շատ երկրների համար դարձան օրինակելի ուղեցույց:

Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն. հայերն ու ֆրանսիացիները միասին են եղել իրենց պատմության կարևոր և փորձություններով լի բազմաթիվ շրջադարձերում։

Մենք երբեք չենք մոռանա, որ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք մեկնեց ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերին, ովքեր գտան իրենց երկրորդ հայրենիքը:

Մեր երկու երկրների բարեկամությունը կարևոր հիմք դարձավ` հաստատելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչպես նաև արդյունավետ ու սերտ համագործակցություն բոլոր առանցքային ոլորտներում:

Մեծարգո դեսպան,

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը մշտապես ուշադիր և հետամուտ լինելու համար։

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և արդար կարգավորման գործընթացում:

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել հումանիտար աջակցության համար, որ ցուցաբերեց բարեկամ Ֆրանսիան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Պետք է նշեմ, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ այժմ մենք ջանքեր ենք գործադրում մեր տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչին նպաստում է նաև անցյալ տարի ստորագրված 2021-2026 թվականների համար հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:

Չեմ կարող չընդգծել հայ-ֆրանսիական հարաբերություններում մշակույթի և գիտակրթական ոլորտում համագործակցության առանձնահատուկ դերը:

Բարձր ենք գնահատում կրթության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը: Իր հերթին մեզ համար նաև ոգևորիչ է Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնների առկայությունը:

Կարևորում եմ նաև ապակենտրոնացված մակարդակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, որում նշանակալի ավանդ ունի երկու երկրների 30-ից ավելի ՏԻՄ-երի միջև փոխգործակցությունը:

Որպես Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ՝ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման գործում:

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ տիկին դեսպան, դեսպանության անձնակազմին, Ֆրանսիայի Կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն:

Առիթից օգտվելով՝ ուրախ եմ նաև արձանագրելու, որ այս տարի տոնում ենք հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ հարատևություն եմ մաղթում հայ-ֆրանսիական բարեկամությանը։

Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»։ 

Թեմայի այլ նորություններ