Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից՝ ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առցանց մրցաշարի հաղթող: Որպես կազմակերպիչ երկիր հանդես է եկել Ուզբեկստանը, որի Անկախության օրվան էլ նվիրված է եղել մրցաշարը: Zoom-ով անցկացված մրցաշարում Լալայանը լավագույնն է եղել երկամարտի 425 կգ արդյունքով. նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ, իսկ հրումում իրեն է ենթարկել 230 կգ կշռող ծանրաձողը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ): Վերջինս 381 կգ արդյունքով (170 կգ + 211 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով (165 կգ + 190 կգ) զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Առցանց մրցաշարին մասնակցել է 30 երկրի 109 մարզիկ, որոնցից շատերի համար ԿՈՎԻԴ-19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտից ի վեր սա առաջին մրցումն էր:

Թեմայի այլ նորություններ