Հայ-ռուսական համատեղ վարժանքում ոչնչացվել են պայմանական հակառակորդի դրոնները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    83%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հայ-ռուսական համատեղ վարժանքում ոչնչացվել են պայմանական հակառակորդի դրոնները

Հայ-ռուսական համատեղ վարժանքում ոչնչացվել են պայմանական հակառակորդի դրոնները

ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները և անօդաչու թռչող ապարատների հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային «դրոնները»: Այս մասին ասվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

ՌԷՊ-ի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում տեղակայել են ռադիոխանգարումների կայաններ, անցկացրել հետախուզական տեղեկատվության հավաք և վերլուծություն, խաթարել պայմանական հակառակորդի կապի համակարգը, մշակել են տարբեր բարձունքներում թռչող հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման խնդիրները և դրանք փոխանցել ՀՕՊ-ի ստորաբաժանումներին:

«Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքների հաշվարկները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցածր թռչող «դրոններ» նմանակող թիրախները՝ 23 մմ ավտոմատ թնդանոթից մինչև 2.5 հազար մետր հեռավորությամբ և մինչև 1.5 հազար մետր բարձրության վրա:

Երկկողմ մարտավարական զորավարժություններին Ռուսաստանից և Հայաստանից մասնակցում է ավելի քան 1.5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

Թեմայի այլ նորություններ