«Հայ եկեղեցու պատմությունը» միացրել ենք «Հայ ժողովրդի պատմությանը»` ավելի արժևորելով եկեղեցին. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

«Հայ եկեղեցու պատմությունը» միացրել ենք «Հայ ժողովրդի պատմությանը»` ավելի արժևորելով եկեղեցին. Արայիկ Հարությունյան

«Հայ եկեղեցու պատմությունը» միացրել ենք «Հայ ժողովրդի պատմությանը»` ավելի արժևորելով եկեղեցին. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը իր հրավիրած համապետական առցանց ծնողական ժողովի ժամանակ, անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրենք փորձում են «քանդել դպրոցը, ստվեր նետել պատմության և գրականության վրա, վնասել ազգային արժեքները», Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է.

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս օրերին և 2018 թվականից սկսած ՀՀ-ում հաստատվել է ամենաազգային իշխանությունն ու կառավարությունը, որը հարգում է իր ավանդույթները, պատմությունը և այդ ազգային հիմքի վրա Ձեր երեխաների համար ձևավորում է նոր ապագա: Փորձում է պատրաստել այնպիսի քաղաքացի, որն ասելիք կունենա ապագայում, մեր օրերում, 21-րդ դարում և իր կրթությամբ, գիտությամբ, ուժեղ բանակով Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի նորովի` ամբողջ աշխարհում: Դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ դպրոց` իրական գիտելիքի, կրթության, ազգային ավանդույթների վրա հենված:

Խավարամիտների բանակը, որը պայքարում է մեր իշխանության և փոփոխությունների դեմ, որոնք տեղի են ունենում ներկայումս, իրենք են եղել նախորդ իշխանության և իրենց ձևավորած կրթական համակարգի հիմքը: Եթե մեզ դա դուր էր գալիս, ապա մենք 2018-ին չէինք ընդվզի այդ ամենի դեմ:

«Հայ եկեղեցու պատմությունը» միացրել ենք «Հայ ժողովրդի պատմությանը»` դրանով իսկ ավելի արժևորելով եկեղեցին, որը մեր հազարամյակների պատմության մեջ լուրջ դերակատարություն է ունեցել: Մեր նպատակը եկեղեցին մեր պետությունից առանձնացնելը չէ, այլ ասելը, որ դա մեր ժողովրդի պատմությունն է և մեզ համար դա սկզբունքային է:

Արայիկ Հարությունյանի խոսքով` սուտ և կեղծ տեղեկություններով հասարակությանը փորձում են շեղել իրական բարեփոխումների օրակարգից, իրենց` հիմնական աշխատանքից և ժամանակ ծախսեն հերքումների վրա: ԿԳՄՍ նախարարը խնդրեց հետևել միայն պաշտոնական լրահոսին և չհավատալ սուտ տեղեկություններին: ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ նախարարությունն անում է առավելագույնը` երեխաների լուսավոր ապագան ապահովելու համար: 

Թեմայի այլ նորություններ