Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը

Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Վերջինիս ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 /մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ 2) ֆինանսավորման համար ներդրումային վարկ տրամադրելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել Մ1 Երևան-Գյումրի-Բավրա, Ագարակ համայնքի մոտակայքում կմ 29+600 մինչև կմ 37+545 /մոտ 8 կմ/ ճանապարհահատվածի և Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 / մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ։

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։

Թեմայի այլ նորություններ