Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման  հիմնադրամի  եւ Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում: «Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչեւ 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչեւ 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվել է 377 դպրոցների շենքերի սեյսմիկ կայունության բարձրացում, սեյսմիկ աղետների պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետների եւ ռիսկերի կառավարման եւ նվազացման օժանդակություն, համակարգերի բարելավում:

2016 թ. հավանություն է տրվել ծրագրին: Առաջին փուլով իրականացվել են 8 դպրոցի վերակառուցման  աշխատանքներ: 2018 թ. Կառավարության որոշմամբ դպրոցների թիվը հասել է 435-ի: Առաջին եւ երկրորդ փուլով կառուցվող դպրոցների թիվը 46 է:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության են ենթակվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017-2019 թթ. պետական բյուջեով իրականացված շենքերի շինարարության եւ նախագծահետազոտական ծախսերը:

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցչի խոսքով՝ պայմանագրերով սահմանված նախագծային աշխատանքներն անհրաժեշտ ժամկետներում չեն կատարվել:

«Ոչ մի նախագծի կազմ չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահաջներին, սակայն պայմանագրային գումարների նվազեցումներ չեն կատարվել: Որոշ դեպքերում կատարողականում  հաշվառված ծավալները գերազանցում են փաստաթղթերում նշվածներին»,-ասել է Ժորա Մարգարյանը:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ, որով հնարավորություն կընձեռվի մշակել եւ հաստատել միջոցառումների ծրագիր:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ներկայացված եզրակացությունները համակարգային խնդիրների ուղղությամբ մտածելու առիթ են տալիս:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի ուղարկած առաջարկությունները նախարարությունը մանրակրկիտ կուսումնասիրի: Նա նշել է, որ Հիմնադրամն աշխատում է երկու փասթաթղթային հենքի վրա՝ ազգային օրենսդրության եւ Հիմնադրամի միջազգային պարտավորությունների շրջանակում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշել է, որ բոլոր դիտարկումների վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ: Նա ընդգծել է, որ 2019 թ. հետո կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ. նախագծող կազմակերպությունները նախագծերի հետ միասին ներկայացնում են նաեւ նախահաշիվները:  «Հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվներն անցել են բոլոր ազգային փորձաքննությունները: Միջազգային փորձաքննության եւ փորձագետների ուշադրության կենտրոնում են ոչ միայն նախագծման աշխատանքները, այլ նաեւ շինարարության ընթացքն ամբողջությամբ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը: Նա տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատի դիտարկումները հիմք կտան կատարելու անհրաժեշտ քայլեր՝ եղած ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար:

Թեմայի այլ նորություններ