Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    54%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում,  «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի  մասնաճյուղում գինու մթերման  բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից  տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր»  բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող: Նշանակվել  են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ