Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան

Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան

Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը:

Ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին․

«Ես վստահ եմ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր կողքի հարևան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպետք է անկախ ու հայկական լինի։

Դժվար իրավիճակ է, պատմության մեջ մենք գիտենք նույն ձևի այլ դեպքեր, միակ պատասխանը դրան՝ ուժեղ լինել, մեր կողքի հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչեւ վերջ գնալ, որ մենք ունենանք անկախություն, պատրաստ են ներքին կյանքում ունենալով տարբեր խնդիրներ՝ համախմբվել դրսի թշնամու դեմ»,-նշել է Վարդանյանը։

Արցախի նախկին պետնախարարի խոսքով, եթե ուժեղ, համախմբված լինենք, ցուցաբերենք կամք, ոգի, էներգիա, կունենանք դաշնակիցներ, որոնք կկանգնեն մեր կողքին։

Թեմայի այլ նորություններ