ՀԱՊԿ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ամերիկյան կենսալաբորատորիաների ռազմակենսաբանական սպառնալիքը չեզոքացնելու համար. Վոլոդին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

ՀԱՊԿ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ամերիկյան կենսալաբորատորիաների ռազմակենսաբանական սպառնալիքը չեզոքացնելու համար. Վոլոդին

ՀԱՊԿ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ամերիկյան կենսալաբորատորիաների ռազմակենսաբանական սպառնալիքը չեզոքացնելու համար. Վոլոդին

«ՀԱՊԿ անդամ երկրներին հաստատված փաստեր են ուղարկվել առ այն, թե ինչպես և ինչ նպատակով է Պենտագոնը ռազմակենսաբանական գործունեություն ծավալել Ուկրաինայում։ Վաշինգտոնի ստեղծած լաբորատորիաները վտանգավոր պաթոգենների հետ աշխատելու համար բավարար պաշտպանվածություն չեն ունեցել։ Այդ լաբորատորիաների անկառավարելի աշխատանքը նոր վիրուսների և վարակների մանրէահիմքերի տարածման ռիսկեր է ստեղծում», –  ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում երեկ հայտարարեց ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
 
Վոլոդինը վստահ է, որ Ուկրաինայի տարածքում ամերիկացիների կողմից իրականացվող ռազմակենսաբանական ծրագրերը պետք է միջազգային հետաքննության առարկա դառնան։ Միևնույն ժամանակ, ՌԴ քաղաքական գործչի խոսքով, կենսաբանական սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու գործընթացը ենթադրում է, որ ՀԱՊԿ շրջանակում աշխատանքները պետք է համակարգվեն միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։
 
ՀԱՊԿ մեխանիզմները դարձնենք ավելի արդյունավետ. Փաշինյանն ընդունել է ԽՎ նիստի մասնակիցներին
 
ՌԴ Պետդումայի խոսնակը հավելել է, որ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ճիշտ կլիներ այս տարվա աշնանը լսել Ուկրաինայում կենսալաբորատորիաների ստեղծման հետ կապված հանգամանքների հետաքննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը։
 
Վաշինգտոնից և Բրյուսելից ճնշում են գործադրում ՀԱՊԿ երկրների վրա. Վոլոդին
 
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որը վարում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
 
Նիստի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։
 
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

Թեմայի այլ նորություններ