Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանիչ նյութերով ու դիմակներով. Կառավարությունը 646 մլն դրամ կհատկացնի աշակերտներին եւ մանկավարժներին՝ դիմակներով եւ ախտահանիչներով ապահովելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանիչ նյութերով ու դիմակներով. Կառավարությունը 646 մլն դրամ կհատկացնի աշակերտներին եւ մանկավարժներին՝ դիմակներով եւ ախտահանիչներով ապահովելու համար

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանիչ նյութերով ու դիմակներով. Կառավարությունը 646 մլն դրամ կհատկացնի աշակերտներին եւ մանկավարժներին՝ դիմակներով եւ ախտահանիչներով ապահովելու համար

Հանրակրթական հաստատություններին պաշտպանիչ միջոցների գնման համար անհրաժեշտ գումար կհատկացվի։ Որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Աշակերտները (սաները, ուսանողները), և մանկավարժական ու վարչական անձնակազմը, ըստ նախագծի՝ մեկ ամսվա հաշվարկով բժշկական դիմակներով կապահովվեն:

Նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և’ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և անձնակազմի 100 %-ին,  ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է հատկացնել պահուստային ֆոնդից։ Սակայն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այս տարվա պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է և առաջարկել է մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել: Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել:

Թեմայի այլ նորություններ