Հանձնվեցին ՀՀ ԲՏԱ նախարարության «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին 177 շրջանավարտների հավաստագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Հանձնվեցին ՀՀ ԲՏԱ նախարարության «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին 177 շրջանավարտների հավաստագրերը

Հանձնվեցին ՀՀ ԲՏԱ նախարարության «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին 177 շրջանավարտների հավաստագրերը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 4-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների առաջին խումբ հավաստագրերի հանձնման արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է դասընթացի մասնակիցներին, հատուկ շնորհակալություն հայտնել Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու գործում։ Փոխնախարարը հորդորել է մասնակիցներին կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը․ համոզմունք հայտնել, որ մասնակիցները կկարողանան օգտագործել տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալու և հաջողելու բոլոր հնարավորությունները:
 
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը փաստել   է, որ սերտ, բեղմնավոր և արդյունավետ համագործակցության արդյունքում արձանագրվում է հաջողությամբ իրականացված  «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին խմբերի ավարտը և նշել, որ ծրագրի շրջանակներում 2000 հայ մարդ՝ անկախ տարիքից, նախնական կրթական չափանիշից, հնարավորություն է ստացել ծրագրավորման հիմունքներ ուսումնասիրելու բարձր մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի միջոցով: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ ԲՏԱ նախարարությանը այս կարևոր նախաձեռնության համար և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական է լինելու:
 
Վկայականներ և մասնակցության հավաստագրեր ստացան 177 ուսանողներ. դասընթացն ավարտել և շուտով վկայական կստանա ևս 342 ուսանող:
 
Սեպտեմբերի սկզբին դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 3245 (ՀՀ մարզերից և Արցախից՝ 1603 (49.3%), Երևանից՝ 1642 (50.6%)), սովորում է՝ 1200 ուսանող (մարզերից՝ 574, Երևանից՝ 626): Վերջին քննությանը մասնակցել և անցողիկ շեմը հաղթահարել է՝ 280 ուսանող: Առաջիկա քննությանը մասնակցելու է 82 դիմորդ: 
 
Ի լրումն ստացված կրթության Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպելու և ֆինանսավորելու է լավագույն արդյունքներ գրանցած 50֊ից ավելի ուսանողների համար անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում՝ լավագույն 5֊ը ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում: Լրացուցիչ խորացված դասընթացներին մասնակցելու առաջարկ արդեն իսկ արվել է 30 շրջանավարտի։
 
ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի իրականացման առաջին մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության և խոհարարության ոլորտներից։ 

Թեմայի այլ նորություններ