Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Թատրոնների առնչությամբ կարևորվեց նոր բեմադրությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվեցին նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը: Ստեղծված իրավիճակում կարևորվեց թանգարաններում նոր նախագծերի իրականացումը, նոր գործիքակազմերի, առցանց հարթակների ճիշտ օգտագործման հնարավորությունների ներդրումը: 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընդունելությունը կկազմակերպվի մինչև սեպտեմբերի 20-ը: Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից:

Թեմայի այլ նորություններ