Համատեղ ջանքերով առավել կընդլայնենք հայ-բելգիական համագործակցությունը. ՀՀ նախագահը՝ Բելգիայի թագավորին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Համատեղ ջանքերով առավել կընդլայնենք հայ-բելգիական համագործակցությունը. ՀՀ նախագահը՝ Բելգիայի թագավորին

Համատեղ ջանքերով առավել կընդլայնենք հայ-բելգիական համագործակցությունը. ՀՀ նախագահը՝ Բելգիայի թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Այս տարի մարտին լրացավ Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը ևս մեկ հնարավորություն ընձեռեց վերահաստատելու ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված երկկողմ կապերի ամրապնդման մեր ձգտումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով առավել կզարգացնենք և կընդլայնենք հայ-բելգիական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Թեմայի այլ նորություններ