ՀԱԵ և Սերբ Ուղղափառ եկեղեցիների միջև առկա են ջերմ հարաբերություններ.Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՀԱԵ և Սերբ Ուղղափառ եկեղեցիների միջև առկա են ջերմ հարաբերություններ.Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

ՀԱԵ և Սերբ Ուղղափառ եկեղեցիների միջև առկա են ջերմ հարաբերություններ.Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների ու գործակցության ընդլայնումը՝ նկատելով, որ դեսպանի մշտական ներկայությունը Հայաստանում էլ առավել պիտի արդյունավորի նրա աշխատանքը:

Նորին Սրբությունն անդրադարձել է հայ-սերբական պատմական կապերին՝ ընդգծելով Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել սերբ ժողովրդին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար։

Իր հերթին դեսպան Ցվետկովիչը, անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական անցյալին, ընդգծել է հայ և սերբ ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտության մասին:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ քրիստոնեական միևնույն արժեքներ դավանող հայ և սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները և լավատեսության ոգով հաղթահարել դրանք:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է բերել նորանշանակ դեսպանին` մաղթելով վերջինիս արգասաբեր գործունեություն:

Թեմայի այլ նորություններ