«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ամբողջովին կերպարանափոխվել է. Անահիտ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ամբողջովին կերպարանափոխվել է. Անահիտ Ավանեսյան

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ամբողջովին կերպարանափոխվել է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ բուժհաստատությունը համալրվել է նոր սարքավորումներով, բացի դրանից՝ որոշ բաժանմունքներ վերանորոգվել են:

««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ամբողջովին կերպարանափոխվել ու իր դռներն է բացել՝ կահավորված, սարքավորումներով համալրված, վերանորոգված, ամբողջ փիլիսոփայությունը վերանայված: Այս պետական ամենամեծ բժշկական կենտրոնն անընդհատ լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Ամբողջ համալիրը, որը բաղկացած է նաև ծննդատնից ու պոլիկլինիկական ծառայությունից, պիտի բերենք այս մակարդակի: Վերանորոգումները սկսվել են հենց շքամուտքից, ամբողջովին վերակառուցվել է մեր բակային հատվածը, արվել են մի շարք հիմնարար փոփոխություններ: Ամբողջովին վերանորոգվել են ու հագեցվել մի շարք բաժանմունքներ»,- ասել է Ավանեսյանը:

Ավանեսյանն ընդգծել է, որ փոփոխություններն իրականացվել են այն ժամանակ, երբ բուժհաստատությունը զուգահեռաբար սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին:

2020 թվականի ապրիլի 2-ից «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարող կենտրոն:

«Այս թափը, որ հավաքել ենք պետական հիվանդանոցների ամբողջական վերակառուցման, վերազինման, դրանց կոնցեպտուալ փոփոխության, պետք է շարունակական լինի»,- հավելել է Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ