Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից որոշ դեպքերում կազատվեն նաև ծանր հանցանք կատարածները․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից որոշ դեպքերում կազատվեն նաև ծանր հանցանք կատարածները․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից որոշ դեպքերում կազատվեն նաև ծանր հանցանք կատարածները․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հայաստանում նախատեսվում է գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի դարձնել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը, որով նախատեսված են գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը, սահմանում է, որ, եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության արարք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

«Նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որը էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը: Նման պայմաններում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում: Դրանով իսկ պայմանավորված՝ նախագծով առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում չնախատեսել նման սահմանափակում»,-ասաց նախարարը:

Մինասյանը հիշեցրեց՝ 2003-ին ընդունված Քրեաան օրենսգրքով ևս առկա էր կարգավորում, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից կարող էր ազատվել միայն քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում:

Նախագծով ևս գործուն զղջալու իրավակարգավորման կիրառումը կապվում է որոշակի հանգամանքների հետ, մասնավորապես, եթե առկա են մեղմացնող հանգամանքներ, անձը չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Նախագծով նաև սահմանված են հանգամանքները, որոնց պարագայում անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել պատասխանատվությունից: Դրանք են մասնավորապես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը և այլն, ինչպես նաև այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում:

Այս իրավակարգավորումը չի կարող կիրառվել, եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների, կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ այս կարգավորումը հստակ հակասում է քրեական արդարադատության հիմնարար սկզբունքներին: Նա ասաց, որ, եթե նախագիծն ընդունվի, ապա կբողոքարեն նաև ՍԴ-ում:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 20 դեմ ձայներ:

Թեմայի այլ նորություններ