Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներում

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներում

«Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հրապարակած միջազգային չափորոշիչներին ու ընթացակարգերին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ սահմանվում է միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկացման պահանջը, ինչը չի կարող տարածվել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգտագործվող հարթակների վրա: Առաջարկվում է կարգավորել ցածր դասի օդանավ շահագործողների կողմից թռիչքային հարթակների կառուցման եւ դրանց հետագա շահագործման հետ կապված հարաբերությունները: Օրինագծով նախատեսվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:

Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը կիրականացվի լիազոր մարմնի համաձայնությամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական ու բովանդակային առաջարկներ, որոնք ընդունվել են:

Օրենքների նախագծերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:

Թեմայի այլ նորություններ