Գորիսում տեղադրվում են փողոցների անվանումներն ազդարարող ցուցատախտակներ։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում։
Ցուցատախտակները տեղադրվել են քաղաքի խաչմերուկներում՝ Գուսան Աշոտի-Սյունիքի, Գուսան Աշոտի- Անկախության, Գուսան Աշոտի-Մաշտոցի փողոցների խաչվող հատվածներում: Նախատեսվում է ցուցատախտակներ տեղադրել քաղաքի 18 խաչմերուկներում, ինչն արդեն ընթացքի մեջ է։