GLOBE-ը ողջունում է իր նոր գործընկեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

GLOBE-ը ողջունում է իր նոր գործընկեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը

GLOBE-ը ողջունում է իր նոր գործընկեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը

Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ:  GLOBE-ը գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր է, որի շրջանակում Հայաստանի սովորողներն ու գիտնականները կներգարվվեն միջազգային ցանցի մեջ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին ակնկալում է արդյունավետ համագործակցություն Հայաստանի հետ:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին:

GLOBE ծրագրին ՀՀ մասնակցությանն անդրադարձ է եղել նաև վերջերս տեղի ունեցած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին ու գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում:

«Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը:

Թեմայի այլ նորություններ