Գերմանիայի Հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Գերմանիայի Հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը

Գերմանիայի Հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը

Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել: Այս մասին ասվում է Գերմանիայի Հայոց թեմի հայտարարության մեջ:

«Ըստ մամուլի հաղորդումների՝ այս անմարդկային, մարդատյաց արարքի հեղինակը, մեծ հավանականությամբ, սակայն դեռևս ամբողջովին չհաստատված տվյալների, հայաստանցի գերմանահպատակ մեկն է՝ Գոռ Հ. անուն-ազգանունով: Կրկին մամուլի հաղորդումների համաձայն՝ հանցանքը գործած անձն ունեցել է հոգեկան խնդիրներ և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարմունքի պայմաններում: Հուսով ենք, որ ոստիկանությունը և համապատասխան մյուս մարմինները կպարզեն այս չարաբաստիկ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները»,- ասվում է Թեմի հայտարարության մեջ:

Գերմանիայի Հայոց թեմից տեղեկացրել են, որ իրենց տվյալներով արարքը գործած անձը համայնքային շրջանակներին անծանոթ մեկն է: «Այս պահի դրությամբ չգիտենք որևէ մեկին, ով ճանաչում է նրան: Այդուհանդերձ, ինչպիսին էլ լինեն արարքի շարժառիթները, ով էլ լինի այն գործած անձը, Գերմանիայի Հայոց առաջնորդարան խստագույնս դատապարտում է այս անմարդկային արարքը և իր համերաշխությունը հայտնում բոլոր տուժածներին: Մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի հպատակությունից և ազգային-կրոնական պատկանելությունից:

Աղոթում ենք ոճրագործության զոհ դարձած անձի հոգու խաղաղության, ինչպես նաև բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման և առողջության համար», - ասվում է թեմի հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ