Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում համագործակցությունը մտնում է նոր փուլ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում համագործակցությունը մտնում է նոր փուլ

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում համագործակցությունը մտնում է նոր փուլ

Ֆրանսիան  Հայաստանի կողքին է վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում: Այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: 

Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`

  • հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
  • ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
  • ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
  • համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:

Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նշում է, որ Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է և այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին `ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը:

Թեմայի այլ նորություններ