Ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ, շտաբային մարզումներ և հրամանատարաշտաբային զորավարժություններ 4-րդ, 5-րդ և 1-ին զորամիավորումներում (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    20 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    17 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    20 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    20 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ, շտաբային մարզումներ և հրամանատարաշտաբային զորավարժություններ 4-րդ, 5-րդ և 1-ին զորամիավորումներում (լուսանկարներ)

Ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ, շտաբային մարզումներ և հրամանատարաշտաբային զորավարժություններ 4-րդ, 5-րդ և 1-ին զորամիավորումներում (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ 4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։ Պարապմունքների նպատակն է բարձրացնել նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ծանոթացնել զինվորական ծառայության առանձնահատկություններին: Նորակոչիկները  նաև հրահանգավորվել են զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ։

Օգոստոսի 24-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասի և գումարտակների հրամանատարների, վարչակազմի սպաների մասնակցությամբ: Մարտական գործողությունների ժամանակ ստուգվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև նրանց  նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կտրուկ փոփոխվող իրավիճակներում:

1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Օգոստոսի 25-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական կարգադրությունների հիման վրա որոշումներ է կայացրել  և համապատասխան հանձնարարականներ տվել ենթակա զորամասերի հրամանատարներին։

Թեմայի այլ նորություններ