Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Սյունիքի մարզում էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Սյունիքի մարզում էր

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Սյունիքի մարզում էր

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 24-ին Գորիսում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված ընդունելությանը։
 
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, պատվիրակության անդամներ, այլ երկրների դիվանագետներ, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդես է եկել բացման խոսքով:
 
Դիմելով ներկաներին՝ մարզպետը մասնավորապես ասել է․
 
«Ինչպես գիտեք, այս տարի նշվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ 30 տարվա համագործակցության հիմնական արժեքներից են եղել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանումը, իսկ Սյունիքը Հայաստանի այն անկյունն է, որտեղ այդ իրավունքներն ամենաշատն են կարևորվում այս օրերին։ Ուստի շնորհակալություն եմ հայտնում ներկաներին՝ Եվրոպայի օրը Սյունիքում նշելու համար։
 
Այս տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն միասին ջանքեր են ներդրել ժողովրդավարական երկիր ստեղծելու ուղղությամբ ու մեծ մասամբ հասել հաջողությունների։
 
Նաև Եվրամիության կողմից ու աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Սյունիքում, ու վստահ եմ՝ կլինեն շարունակական, քանի որ մարզն այսօր առավել շատ ունի դրանց կարիքը»:
 

Թեմայի այլ նորություններ