Եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական միջոցառումներն անցկացրել են հեռավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական միջոցառումներն անցկացրել են հեռավար

Եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական միջոցառումներն անցկացրել են հեռավար

Կորոնավիրուսի  պատճառով,  եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական   միջոցառումներն անցկացրել են հեռավար ձևաչափով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Նման վիճակ էր նաև սուսերամարտի եվրոպական ֆեդերացիայում: Եվ ահա, ինչպես ասում են,  վերջապես սառույցը կոտրվել է   և Անթալիայում տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի արտահերթ համաժողովը:

Մասնակիցների թվում է եղել նաև ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր սուսերակիր Արմեն Գրիգորյանը: 

Նա զրույցի ժամանակ ասաց, որ զեկուցումով հանդես է եկել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յացեկ Սլուպսկին: Պաշտոնյան տեղեկացրել է, որ հայտնի պատճառներով ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի  Ստանիսլավ  Պոզդնյակովը հրաժարական է տվել և ինքն է հանդիսանում ժամանակավոր պաշտոնակատարը:

Համաժողովում հարց է բարձրացվել մրցումներում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության մասին: Քվեարկությամբ  որոշվել է  / 24 կողմ , 17 դեմ / ՝ մասնակցության օգտին:

Թեմայի այլ նորություններ