Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումներով։
«Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին շարունակվող իրադարձությունները խորը մտահոգություւն են առաջացնում։ Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին», - նշել է Կլաարը։