Երևանյան կանգառասրահներն արդիականացվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Երևանյան կանգառասրահներն արդիականացվում են

Երևանյան կանգառասրահներն արդիականացվում են

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են:

Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով:

2023 թ. համայնքը կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը: Հանձնարարվել է մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի: Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը:

Անհրաժեշտ ջրածավալ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ավարտվել են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվել է 630 մմ-անոց 344 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, որը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը:

Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ:

Թեմայի այլ նորություններ