Երևանը՝ զբոսաշրջության և համագործակցության համաշխարհային համաժողովի մասնակից
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Երևանը՝ զբոսաշրջության և համագործակցության համաշխարհային համաժողովի մասնակից

Երևանը՝ զբոսաշրջության և համագործակցության համաշխարհային համաժողովի մասնակից

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից՝ օրեր առաջ Պեկինում անցկացվեց «Քաղաքների զբոսաշրջության համաշխարհային ֆեդերացիայի» (WTCF) առցանց համաժողովը՝ «Զբոսաշրջության համագործակցություն և զարգացում» թեմայով: Երևանը միջազգային կառույցին անդամակցում է 2018 թվականից: 

Առցանց համաժողովին մասնակցել է ավելի քան 7000 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը: COVID-19-ի պայմաններում քաղաքային զբոսաշրջությունը վերականգնելու և խթանելու նպատակով քաղաքների համար հրապարակվել է գործողությունների ուղեցույց: Առանցքային դրույթներից էր համաճարակային կանխարգելման և զբոսաշրջության վերականգնման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը:

Հաշվի առնելով համավարակի բացասական ազդեցությունը անդամ քաղաքների տնտեսությունների վրա՝ ֆեդերացիայի որոշմամբ Երևանն ու մյուս քաղաքներն ազատվել են 2020 թվականի համար նախատեսված անդամավճարից:

Թեմայի այլ նորություններ