Երևանը կարևորում է ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնումը. Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Երևանը կարևորում է ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնումը. Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանը կարևորում է ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնումը. Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:

Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը, և ընդգծել, որ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու առնչությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գաել Նոֆրին Երևանի քաղաքապետին է փոխանցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի աջակցությունը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին:

Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների 15-ամյա գործակցությանը:

Թեմայի այլ նորություններ