Երևանում գործող բժշկական որոշ կենտրոնների հանդեպ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Երևանում գործող բժշկական որոշ կենտրոնների հանդեպ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Երևանում գործող բժշկական որոշ կենտրոնների հանդեպ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է.

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
 
Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները։

 

Աղբյուր՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Թեմայի այլ նորություններ