Երևանում Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան հատուկ կարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Երևանում Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան հատուկ կարգ

Երևանում Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան հատուկ կարգ

Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝  Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, ապրիլի 25-ին հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող: Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է:

Վաղը, ապրիլի 29֊ին, ժամը 14։00֊ին, Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսների ժառանգորդների մասնակցությամբ, տեղի է ունենալու Հոգեհանգստյան հատուկ կարգ, հանդիսապետությամբ Սբ. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան Արքեպիսկոպոս Գալփակյանի:

Թեմայի այլ նորություններ