Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալել է Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադայի երևանյան թիմի անդամներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալել է Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադայի երևանյան թիմի անդամներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալել է Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադայի երևանյան թիմի անդամներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Մոսկվայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով անցկացված Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայի մասնակիցներին: 2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադան կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի թիմն այս տարի ևս գրանցել է բարձր արդյունքներ՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, բլից-տուրում՝ գավաթի, իսկ անհատական մրցույթներում՝ 3 արծաթե և 2 բրոնզե մեդալների:

Ողջունելով աշակերտներին՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է գրանցած արդյունքների և շնորհակալություն հայտնել օլիմպիադայում Երևանը լավագույնս ներկայացնելու համար:

«Վստահ եմ, որ դուք շարունակելու եք միշտ բարձր պահել Երևանի պատիվը միջազգային հարթակներում՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ: Առանձնակի եմ կարևորում նաև ուսուցիչների, ինչպես նաև երևանյան թիմի ղեկավար-մարզիչների աշխատանքը, որոնք իրենց գործի նվիրյալներն են և կրթում են օրինակելի սերունդ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ