Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված 308.652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    50%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    82%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված 308.652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված 308.652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

 Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000քմ և 3500քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010թ. փետրվարին և 2011թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308.652.000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ