Երևանի փոխքաղաքապետ. «Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը»
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Երևանի փոխքաղաքապետ. «Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը»

Երևանի փոխքաղաքապետ. «Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը»

Սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ:
 
Խոսելով համավարակի կանխարգելման նպատակով կրթօջախներում նախատեսված միջոցառումների մասին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները՝ գծանշումներ, առավոտյան ջերմաչափումներ, հեռավորության պահպանում, ախտահանումներ՝ ամեն հերթափոխից հետո, դիմակների և անհրաժեշտ այլ պարագաների ճիշտ կիրառում:
 
«Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը: Կրթական բոլոր հաստատությունները լինելու են մեր խոշորացույցի տակ, լինելու են նաև ստուգայցեր: Պետությունը և քաղաքային իշխանությունը միջոցներ են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների աշխատակազմերին ապահովելու անհրաժեշտ բոլոր պարագաներով: Դիմակի կամ ձեռնոցի համար գումար չի հավաքվելու: Եթե որևէ տեղ այդ նպատակով ծնողներից դրամահավաք կազմակերպվի, դա անհետևանք չի մնա»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: Փոխքաղաքապետը նաև նկատել է, որ կանոնների պահպանումը պետք է սկսել տնից դուրս գալիս, ինչում մեծ դեր պետք է ունենան ծնողները:
 
Նման հանդիպումներ կանցկացվեն նաև Երևանի մյուս վարչական շրջանների դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ:
 

Թեմայի այլ նորություններ