Երեք ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Երեք ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից

Երեք ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից

Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։ Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ ու 3000 մ վազքում․ առաջին դեպքում Մկրտչյանն անգերազանցելի է եղել 3:47.60 արդյունքով, երկրորդում՝ 8:12.02։

Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը 7 մարզիկների պայքարում գրանցել է 16.53 մ արդյունք՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ռումինացի Վիսան Ֆլորին Ալեքսանդրուին գերազանցելով 38 սմ-ով։

Աղասյանի համար սա 6-րդ ոսկե մեդալն է Բալկանյան երկրների առաջնություններում։

Բացի մեդալներից, հայ աթլետները սահմանել են նաև ազգային և անձնական ռեկորդներ։ Մասնավորապես, Ալեքսանդր Դոնիկյանը 10.44 վրկ արդյունքով 100 մ վազքում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Ռազմիկ Մկրտչյանը, չնայած 100 մ և 200 մ վազքում մրցանակային տեղեր չի զբաղեցրել, սակայն բարելավել է անձնական ցուցանիշները՝ գրանցելով համապատասխանաբար 10.96 վրկ և 21.89 վրկ արդյունք։

Իրենց անձնական ցուցանիշները բարելավել են նաև Արման Հակոբյանը՝ 1500 մ վազքում գրանցելով 3:58.07 արդյունք, և Ռոման Ալեքսանյանը, որը 800 մ վազքում գրանցել է 1:52.70 արդյունք։

 

Թեմայի այլ նորություններ