Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար

Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը հաստատել է ասածը․ «Պատկանում է»։

«Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Իրականությունը սա է: Սա բանավոր հայտարարություններով չէ, կա հստակ փաստաթուղթ»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։

«Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով վերջնագրեր ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը պետք է գործի:

Եթե հնարավոր է հարցը բանակցություններով լուծել, բնականաբար, բոլորս էլ երջանիկ կլինենք, բոլորն էլ ուզում են դիվանագիտության ճանապարհով հարցը լուծեն, եթե չի լինում, պետք է գործողություններ հետևեն»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ