ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում»
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում»

ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում»

Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։

«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և Եվրամիության միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության օրինական հարցեր», - ասել է Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այս առաքելությունը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Բրյուսելի փորձ։

Իր հերթին, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, Politico-ին ասել է, թե Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն «այլ սցենարի հույս ուներ», նշելով, որ Բրյուսելը Ադրբեջանի հետ կիսվում է տեղեկատվությամբ՝ Հայաստանում սահմանին պարեկության մասին։

«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիրներ», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Եվրոպական խորհուրդը 2023 թվականի փետրվարին մեկնարկել է 100 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ երկու տարի ժամկետով։ Այն, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Թեմայի այլ նորություններ