Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար. Վահագն Խաչատուրյան

Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չառլզ Երրորդին:

Հեռագրում ասվում է.

«Խորապես ցավակցում եմ Ձեզ, թագավորական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել է օրինակելի միապետ՝ իր կյանքն ու գործունեությունը մշտապես ծառայեցնելով սեփական երկրի և ժողովրդի բարօրությանը։

Ժամանակակից աշխարհում Նորին Մեծությունը դարձավ իրավական պետության աներկբա երաշխավոր՝ գործելով հօգուտ համամարդկային ու քաղաքակրթական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:

Թագուհի Եղիսաբեթը իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր, որն անվերապահ մեծարանք ու խոր ակնածանք էր վայելում Միացյալ Թագավորությունում և Համագործակցության երկրներում։

Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար»:

Թեմայի այլ նորություններ