Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Արմավիրում ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Արմավիրում ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին

Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Արմավիրում ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ երեկ այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենցի-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
«Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազար դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է 870 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Ծանոթանալով ընթացող աշխատանքներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շինպատասխանատուներին հորդորել է ծրագիրն իրականացնել պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը»,- նշված է գրառման մեջ։
 
Հնարավոր է սա 4 մարդ և դրսումը-ի նկարն է
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 

Թեմայի այլ նորություններ