ԵԱ․ Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԵԱ․ Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

ԵԱ․ Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ 54 կգ, 71 կգ և 80 կգ քաշային կարգերում։ 

Մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը՝ առաջինը ռինգ դուրս կգա 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը։ Նա կմրցի Ուկրաինան ներկայացնող Նաբիև Յելմիրի հետ։ Նրա մենամարտը կկայանա 14։00՝ A ռինգում։ 

71 կգ քաշային կարգում B ռինգում Զախարյան Նարեկը կմենամարտի Սլովակիան ներկայացնող Թեքեքս Միկալի հետ։ Նա կմրցի ժամը 14։00-ից հետո։ 

Իսկ 80 կգ քաշային կարգում Հակոբյան Համբարձումը A ռինգում ուժերը կչափի մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ։ Նրանց մենամարտը կմեկնարկի 18։00։ 

Մրցումային առաջին օրը կայացավ 12 մենամարտ։ Իրենց ուժերը չափեցին 19 երկրի՝  60, 75, և 80 կգ քաշային մարզիկները։ 

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մրցումային առաջին օրը հաղթանակ տոնեց լեհ բռնցքամարտիկ Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ։ 

Թեմայի այլ նորություններ