Դիտարկվում է օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը. Երևանի քաղաքապետարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 6°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Դիտարկվում է օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը. Երևանի քաղաքապետարան

Դիտարկվում է օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար:

Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսների սպասարկման համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն:

Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ:

Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին

Թեմայի այլ նորություններ