Դեսպան Կաժոյանը Լաոսի վարչապետի և փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Լաոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    20 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Դեսպան Կաժոյանը Լաոսի վարչապետի և փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Լաոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարերը

Դեսպան Կաժոյանը Լաոսի վարչապետի և փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Լաոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարերը

Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ է ունեցել Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։

Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորել են դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ ք. Մոսկվա) համատեղ ջանքերով կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարերը՝ կարևորելով երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման համար պայմանների ստեղծումը:

Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Զրուցակիցները ձեռք են բերել մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի ստորագրման և երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ