Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. Նոր մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. Նոր մանրամասներ

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. Նոր մանրամասներ

Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
 
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը։
 

Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
 

Թեմայի այլ նորություններ