COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում

COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից՝ առկա կարողությունների հիմքի վրա վերապրոֆիլավորելով ողջ գիտաուսումնական բազան` ԱԱԻ-ն կարողացավ համավարակի դեմ պայքարում նշանակալի գործունեություն իրականացնել: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Միանշանակ է, որ հիվանդության նոր  և չուսումնասիրված լինելն առավել խոցելի պետք է  դարձներ  բուժանձնակազմի գործունեությունը, հետևաբար անհրաժեշտ էր արագ և համապարփակ ուսումնասիրել հիվանդությանն առնչվող առկա նյութերը, միջազգային փորձը, իսկ տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել մեր բուժաշխատողների համար: Ուստի, ԱԱԻ-ը մեկնարկեց միջազգային վեբինարների շարք՝ համագործակցելով համաշխարհային առաջատար բժշկական կենտրոնների և բժիշկների հետ:

Միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու նպատակով  իրականացվել են կորոնավիրուսային հիվանդության մասին վեբինարների շարք, որոնք  նպատակ ունեին  բուժաշխատողներին զինելու անհրաժեշտ  տեղեկատվությամբ և գործիքակազմով: Այս ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտն  իրականացրել  է մի շարք համալիր միջոցառումներ՝ ուղղված համավարակի  հաղթահարմանը, մասնավորապես կազմակերպվել են դասընթացներ նոր կորոնավիրոսային վարակի վերաբերյալ, ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, պատրաստվել են իրազեկման նյութեր, համագործակցել է մասնագիտական ասոցիացիաների հետ:  

Թեմայի այլ նորություններ