Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով

Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկ կայացած արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը լուծվեն երկխոսությամբ քննակումների և խորհրդակցությունների միջոցով։ Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիտական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններ են ընդունել՝ պայանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։

«Վերջերս Հայաստանը և Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատախսան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և գործողություններ երկու պետությունների կողմից՝ հանգուցալուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխադարձ զիջումների գնալ այս հայտարարությունների հիման վրա և հավուր պատշաճի լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։

Թեմայի այլ նորություններ