Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո Ջուկանովիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո Ջուկանովիչ

Չեռնոգորիան աջակցում է ՀՀ-ի ղեկավարության` տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին. Միլո  Ջուկանովիչ

Չեռնոգորիան մեծապես հարգում է Հայաստանի ղեկավարության ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելուն: 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Չեռնոգորիայի նախագահ Միլո  Ջուկանովիչը:
 

«Իմ ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Սա, ինչպես գիտեք, նախագահի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ սկսած այն պահից, ինչ մեր երկրները անկախություն են հաստատել: Եվ ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանն ասաց, չնայած մեր հարուստ և  երկար ավանդական միջպետական հարաբերություններին, սա առաջին այցն է, հետևաբար այսպիսի այցերը շատ կարևոր են, որպեսզի օգտագործենք բարեկամության կառուցումը և դա մի քայլ առաջ անենք, բարելավենք միջպետական հարաբերությունները: Ես հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ներկայումս ես հանդիպում եմ ձեզ հետ: Սա հնարավորություն է տալիս խոսել կոնկրետ, թե ինչպես բարելավենք միջպետական հարաբերությունները: Այս հարցերի մասին մանրամասն խոսեցինք և իրապես խոսեցինք անհրաժեշտ առաջնահերթությունների մասին: Վստահ եմ, որ կլինի պատասխանատու մոտեցում այս հարցերին, և մենք կօգտվենք դրանից և մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեսնել ավելի համապարփակ համագործակցություն երկու երկրների միջև: Մենք ունենք համագործակցություն տնտեսության ոլորտում, կարողացանք հանդիպել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: Հուսով եմ, որ ապագայում նույնպես կկարողանանք ունենալ բարձր մակարդակի ներկայացուցիչներ Չեռնոգորիայում՝ ավելի զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները»,- ընդգծեց Ջուկանովիչը:

Անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից որդեգրած խաղաղ զարգացման դարաշրջանի քաղաքականությանը՝ Չեռնոգորիայի նախագահը նշեց, որ իրենք իրապես ցանկանում են, որ հասնեն լուծումների, որոնք կհանգեցնեն երկարատև խաղաղության և կայունության տարածաշրջանում:

«Խաղաղությունն ու կայունությունն իրենց հերթին կհանգեցնեն արագացված տնտեսական զարգացմանը: Հաջողություն ենք մաղթում: Մաղթում եմ, որպեսզի դուք հասնեք ձեր նպատակներին: Վստահ եմ, որ դուք ընտրում եք ճիշտ լուծումներ, և մենք արդեն իսկ անհամբերությամբ սպասում ենք մեր ապագա համագործակցությանը»,- եզրափակեց Ջուկանովիչը:

Թեմայի այլ նորություններ