Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ. Գեղարքունիքի մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    27 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ. Գեղարքունիքի մարզպետ

Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզում սահմանամերձ բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

Ըստ նրա՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դուրս եկած բնակիչների հիմնական մասը վերադարձել է նորից բնակավայր։

«Այդ ագրեսիայի ժամանակ վնասներ կրած բնակիչներն ստացել են փոխհատուցում։ Այն բնակիչների համար, որոնց կրած վնասը վերականգման ենթակա չէ, առաջիկայում կլինի հստակ պատկեր, թե դրա համար որքան գումար ենք տրամադրելու։ Նաև անասուների մասով են ստացել փոխհատուցում»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ մարզում ադրբեջանական կողմից իրականացվող կրակոցների ինտեսիվությունը նվազել է:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է դադարեցվել Սոթքի հանքավայրի մի մասի աշխատանքը, մարզպետը պատասխանեց․ «Սոթքի հանքավայրի բաց հատվածում բոլորս էլ տեղյակ էինք, որ աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին՝ անվտանգային խնդիրներից ելնելով։ Հանքի փակ մասը շարունակում է աշխատել։ Հարկադիր պարապուրդի գնացածների թիվը չեմ կարող նշել, բայց կան նաև թոշակի տարիքի մարդիկ, որոնք պետք է անցնեն թոշակի։ Քննարկում ենք մնացածին մշտական աշխատանքի տեղավորման հարցը»։

Դիտարկմանը՝ եթե աշխատողները գնում են հարկադիր արձակուրդի, ուրեմն հանքի աշխատանքների դադարեցումը երկար կտևի՞, Սարգսյանը նշեց․ «Սոթքի հանքը փաստացի աշխատում է։ Պարզապես վաղուց գիտեինք, որ հանքի բաց հատվածը դադարելու է աշխատել»։

Այս տարվա մայիսին տեղի ունեցած կրակոցների դեպքերի ժամանակ, ըստ մարզպետի, կոնկրետ գյուղերի թիրախավորում չի արձանագրվել. ՀՀ ՊՆ-ն կարողացել է պատշաճ հակահարված տալ ադրբեջանական կողմին։

Խոսելով գյուղում ուսման պրոցեսը կարգավորելու մասին՝ նա շեշտեց․ «Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դասապրոցեսը դադարեցվել էր և իրականացվում էր հեռավար կերպով։ Դրանից հետո անցանք բնականոն կյանքին, և առկա ուսուցում է իրականացվում։ Ունենք դպրոց, սակայն, որը հակառակորդի կողմից դիտարկվում է»։

Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում առաջիկայում կիրականացվեն ինքնապաշտպանական ծրագրեր։

Պատասխանելով հարցին՝ գյուղացիները խաղաղությանը պատրա՞ստ են, մարզպետը խնդրեց այդ հարցին այլ ենթատեքստ չտալ։

«Ենթատեքստեր չդնենք, ապրում են իրենց բնականոն կյանքով։ Հասկանալի է, որ սահմանից դեպի մեր կողմ ունենք հարևան չբարեկամ պետություն, որը կանգնած է իր դիրքերում։ Վստահ եմ, որ իրենք մի օր հետ են գնալու, անկախ, թե ինչ աշխատանքներ են իրականացնում։ Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ»,- նշեց նա։

Թեմայի այլ նորություններ