ԲՏԱ նախարարը «Էյ Էմ Դի» ընկերության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

ԲՏԱ նախարարը «Էյ Էմ Դի» ընկերության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

ԲՏԱ նախարարը «Էյ Էմ Դի» ընկերության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 26-ին ընդունել է «Էյ Էմ Դի» ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:  
 
 
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախագծերը: Նախարարը մասնավորապես խոսել է ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների, թվայնացման ռազմավարության, Ազգային վենչուրային հիմնադրամի, «Ինժեներական քաղաք» և կրթական ծրագրերի մասին:
 
 
Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է ընկերության կողմից առաջարկվող ծրագրային և ինժեներական նորագույն լուծումները՝ հատկապես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում:
 
 
«Էյ Էմ Դի» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Ամիթ Գուպտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ներկայացրել ընկերության կատարած աշխատանքները, ծրագրերը, դրանց զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ տեխնոլորտում որակավորված աշխատուժի պակասին:  
 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը, Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: 

Թեմայի այլ նորություններ