Բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները հանդիպել են ՆԳ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները հանդիպել են ՆԳ նախարարին

Բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները հանդիպել են ՆԳ նախարարին

Եռօրյա բողոքի ակցիա իրականացնող փաստաբաններն այսօր հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է, որ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է բոլոր խնդիրները, վերլուծել են իրավիճակը. «Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, ստեղծվում է ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»,-ասել է նա։ Հանձնախմբում կլինի 3 փաստաբան և 3 ոստիկան։

Հիշեցնենք՝ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ 

Արա Զոհրաբյանը նշեց՝ ոստիկանությունում հավաստիացրել են, թե մեղավորներն օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։

Ինչ վերաբերում է եռօրյա բողոքի ակցիային, արդյո՞ք այն կշարունակվի նաև վաղը՝ Արա Զոհրաբյանն ասաց, թե այսօր երեկոյան փաստաբանների ակումբի նիստ են անելու, որտեղ կքննարկեն հետագա անելիքները. «Հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, և կար հավաստիացում, որ իրենց զեկուցել էին, թե նման դեպք տեղի չի ունեցել»։

Թեմայի այլ նորություններ